Ռուսաստան մեկնած աշխատանքային ներգաղթյալներն այժմ ռուսերենի իմացության քննություն կհանձնեն։ 2012թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել համապատասխան օրենքը։
Այսուհետ կոմունալ տնտեսության, մանրածախ առեւտրի կամ կենցաղային սպասարկման բնագավառում աշխատել ցանկացողները պարտավոր են ռուսերենին տիրապետել հիմքայինից ոչ ցածր մակարդակով։ Ընդ որում, քննությունը հանձնելու են եւ աշխատանք ստանալիս, եւ Ռուսաստանում աշխատելու թույլտվությունը երկարացնելիս, հայտնում է «Էխո Մոսկվին»։
Ռուսական բուհերին եւ արտասահմանյան կրթական հաստատություններին կից արդեն 160 կենտրոն է գործում, որոնք իրավունք են ստացել պետականորեն ստուգելու արտասահմանցիների ռուսաց լեզվի իմացությունը։
Բելառուսի եւ Հարավային Օսիայի քաղաքացիները, որտեղ ռուսերենը պետական լեզու է, ստուգում չեն անցնի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
PrimaMedia-ի տեղեկացմամբ, առաջին օրը առաջին հինգ ներգաղթյալները քննությունը հանձնել են Պրիմորիեյում։




























