Կոգոյում Իլ-76  բեռնատար ինքնաթիռը բախվել է բնակելի թաղամասին. Զոհվել է 30 մարդ, տուժել` 20-ը: Իլ-76 ինքնաթիռը Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլ էր թռել  երկրի մեծությամբ երկրորդ Պորտ Նուարա քաղաքից:

«Կոմսոմոլսկայա պրավդան», վկայակոչելով AP-ին, հայտնում է, որ ուժեղ քամու եւ վատ եղանակի պատճառով մեքենաներ տեղափոխող ինքնաթիռը չի կարողացել  վայրէջք կատարել մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղում եւ ընկել է ոչ այնքան հեռու գտնվող բնակելի տների վրա, այնուհետեւ ուժեղ հրդեհ է բռնկվել:

Rbc-ն վկայակոչելով France 24-ին, գրում է, որ վայրէջքի ժամանակ Իլ-76-ը դուրս է եկել թռիչքավայրէջքային ուղուց, բախվել մի քանի բնակելի տների, այնուհետեւ ընկել եւ բռնկվել: Ինքնաթիռի անձնակազմում եղել է չորս մարդ, որոնք մահացել են հարվածից կամ հետեւած հրդեհից: 

Ավիավթարից անմիջապես հետո Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանը փակվել է, իսկ ողբերգության վայրում աշխատում են հրշեջները, փրկարարները եւ ոստիկանությունը: Զոհերի թիվը հասնում է տասնյակների, ըստ վերջին տվյալների` զոհվել է շուրջ 30 մարդ, այդ թվում՝ Իլ-76-ի անձնակազմի երեք անդամ: Վերջիններիս ազգությունը չի նշվում, հայտնում է eurosmi.ru-ն։