«Բուրանովյան տատիկները» պատրաստ են ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն թոշակի անցնելուց հետո ընդունել իրենց կոլեկտիվում։ Առաջարկն արվել է այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը հայտարարել է, թե տատիկները ձանձրույթից են երգում։

Նախօրեին Ժիրինովսկին Ռուսաստանի նախագահի եւ խորհրդարանական կուսակցությունների հանդիպման ընթացքում քննադատել էր Ուդմուրտիայի նախագահ Ալեքսանդր Վոլկովին, որ վերջինս «ծաղրում է» հասարակ քաղաքացիներին, «Բուրանովյան տատիկներին» էլ երգելուց զատ այլ բան չի մնում։

Պուտինն առարկել էր նրան՝ «Բուրանովյան տատիկներին» պարզապես երջանիկ մարդիկ անվանելով։

Քսենիա Ռուբցովան հայտնել է, որ զրուցել է տատիկների հետ, նրանք ասել են, որ ուրախ կլինեն Ժիրինովսկուն կոլեկտիվում ընդունել որպես «Բուրանովյան պապիկ», գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նա նաեւ ընդգծել է, որ տատիկներն անձնական օրինակով փորձում են ապացուցել՝ «տարեց հասակում կյանքը նոր է սկսվում»։