ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել  է օրինագիծ, որով  մաթեմամատիկայի եւ նոր տեխնոլոգիաների մասնագիտությունների գծով ամերիկյան բուհերն ավարտած  օտարերկրացի ուսանողների համար հեշտացվում է  բնակության թույլտվության տրամադրումը:

Որոշումն ընդունվել է «ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների զարգացումը խթանելու եւ մասնագետների համար կարեւոր ոլորտներում աշխատելու դռներ բացելու նպատակով»: Օրինագիծը պետք է վավերացվի Սենատի կողմից:

Ավելի վաղ հանրապետական սենատորներ Ջոն Քայլը եւ Քեյ Բեյլի Հաթչիսոնը գործընկերների քննարկմանն էին ներկայացրել ԱՄՆ-ում ապօրինի միգրացիայի խնդրի որոշման վերաբերյալ իրենց օրինագիծը, ըստ որի ապօրինի միգրանտների երեխաները, ովքեր ողջ կյանքն ապրել են ԱՄՆ-ում, կարող են բնակության թույլտվություն ստանալ, բայց ոչ քաղաքացիություն, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»: