Մեխիկոյի քաղաքացիական դատարանը «Yahoo»-ի համար 2,7 մլրդ դոլարի տուգանք է նշանակել` պայմանագրերի չկատարման եւ եկամուտի կորստի հայցով: Դրա հետեւանքով ընկերության բաժնետոմսերի գներն արդեն նվազել են 1,4%-ով:
«Yahoo»-ի դեմ հայցեր էին ներկայացրել մեքսիկական
«Worldwide Directories S.A. de C.V.» եւ «Ideas Interactivas S.A. de C.V» ընկերությունները: Իր հերթին «Yahoo»-ն արդեն հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում բողոքարկել որոշումը, քանի որ մեքսիկական ընկերությունների ներկայացրած փաստարկները նրանք անհիմն են համարում, տեղեկացնում է KM.RU-ն:




























