Աֆղանստանի Բադգիս նահանգում թալիբները հարձակվել են ճանապարհների շինարարությամբ զբաղվող ընկերության վրա:  Ոստիկանները հակահարված են տվել, դիմակայությունը շարունակվել է մոտ չորս ժամ:

Փոխհրաձգության  արդյունքում Աֆղանստանի ազգային ոստիկանության  երկու աշխատակից  եւ հանրային անվտանգության ապահովման երկու ոստիականներ են զոհվել: Գրոհայինների կողմից կորուստների թվի մասին չի հաղորդվում, գրում է «Ռոսբալտը»:

Նշենք, որ նախօրեին աֆղանական Կունար արեւելյան նահանգում անհայտ զինված անձանց խմբի կողմից հինգ մարդ էր սպանվել: