Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ամերիկյան «Time» ամսագրի «Տարվա մարդ» անվանակարգի համար քվեարկության առաջատարն է: Տվյալ պահին նրա օգտին շուրջ մոտ մեկեւկես միլիոն մարդ է քվեարկել եւ նա նկատելիորեն առաջ է անցել Բարաք Օբամայից, սիրիական առաջնորդ Բաշար Ասադից եւ հարավկորեացի երգչուհի Psy-ից, ով դարձել էր Youtube-ի սենսացիան: Երկրորդ տեղում է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին` 343 հազ. ձայնով:
Պարբերականի կողմից «Տարվա մարդը» կհայտարարվի դեկտեմբերի 14-ին, ընթերցողների քվեարկությունը կավարտվի դրանից երկու օր շուտ, տեղեկացնում է «Ռոսբալտը»:





























