Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ներկայումս հոսպիտալացված հիվանդ չկա: Բակային համայցերի արդյունքում Ծովինար եւ Կարճաղբյուր համայնքներում հայտնաբերվել է մեկական կասկածելի դեպք:

Նշենք, որ այս ժամանակահատվածում լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել  է սիբիրյան խոց հիվանդության 10 դեպք: