ԱՄՆ-ն Թեհրանի համանման պատրաստակամության դեպքում պատաստ է բանակցություններ վարել Իրանի հետ։ Այդ մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Իրանի իրավիճակը նա անվանել է պետքարտուղարի պաշտոնում իր առջեւ  ծառացած ամենաբարդ խնդիրը։ Պետքարտուղարը դա բացատրել է նրանով, որ «Թեհրանի պահվածքն առանց այն էլ սպառնալիք է, որը միջուկային զենք ունենալու դեպքում  կաճի երկրաչափական պրոգրեսիայով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Այնուամենայնիվ, Քլինթոնը հաստատել է երկկողմ բանակցություններ վարելու  Օբամայի աշխատակազմի պատրաստակամությունը։

«Մենք աշխատում ենք «Հինգ գումարած մեկ» խմբի մեր գործընկերների հետ (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա եւ Գերմանիա) եւ պատրաստ ենք երկկողմ քննարկման, եթե իրանցիները պատաստ են ներգրավվել։ Կան հարցեր, որոնք կարող ենք քննարկել։ Բայց մենք փոխադարձության հույս ունենք», - ամփոփել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։