Փարիզի «Schmit» գեղարվեստի սրահից  նոյեմբերի 30-ին գողացել են Էժեն Դելակրուայի «Արաբները Օրանից» ջրաներկ աշխատանքը:

«Le Parisien» պարբերականը տեղեկացնում է, որ աշխատանքի արժեքը 650 հազ. եվրո է գնահատվում:  Նկարի որոնումներով զբաղվում է  Փարիզի ոստիկանության բանդիտիզմի դեմ պայքարի ստորաբաժանումը: Միջադեպը տեղի է  ունցել ցերեկը` Սենտ Օնորե փողոցում:

Այս գործը հանրահայտ նկարիչն ստեղծել է 1837թ-ին: 19X11 չափերով նկարը անհայտ անձը հանել է պատից եւ տարել: Կորուստը նկատել է սրահի աշխատակիցը: