Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարերկրացիների հետ կապված հարաբերություններին առնչվող խնդիրներն ուսումնասիրելու եւ դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովում ընդգրկված են`

Արթուր Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Կարեն Միրզոյան` ԼՂՀ արտաքին գործերի նախարար

Սերգեյ Շահվերդյան` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ

Ռոբերտ Շաֆերյան` ԼՂՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ

Վիկտոր Քոչարյան` ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Լեւոն Գրիգորյան` ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար):