Հաջորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը կքննարկի հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը, տեղեկացնում է Reuters-ը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստում կքննարկվի մոտ 60 անվանակարգ` կոմիտեի ցուցակում ներառելու համար:
Կոմիտեի յոթերորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3 -7-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Հայաստանից 2011 թ-ին ցուցակում ընդգրկվել է «Խաչքարի արվեստ. խաչքարի խորհրդանիշ եւ խաչքարագործություն» ոչ նյութական արժեքը:




























