Հայաստանում կյանքի միջին տեւողությունը 73,49 տարի է: Նման տվյալ է ներկայացված Փաստերի համաշխարհային գրքի (World Factbook) նորագույն հետազոտության մեջ, որը ԿՀՎ-ն հրատարակում է ամեն տարի:

Կյանքի տեւողության ցանկում Հայաստանը զբաղեցրել է 118-րդ հորիզոնականը: Վրաստանը 66-րդ տեղում է, որտեղ կյանքի միջին տեւողությունը կազմում է 77,32 տարի: Թուրքիայի բնակիչները միջինն ապրում են 72,77 տարի (125-րդ տեղ), իսկ ադրբեջանցիները՝ 71,32 տարի (140-րդ տեղ):

Իրանում կյանքի միջին տեւողությունը 70,35 տարի է (147-րդ տեղ):

Աշխարհում ամենից երկար ապրում են Մոնակոյի բնակիչները՝ 89,68 տարի: Առաջին 5-յակում են նաեւ Մակաոն, Ճապոնիան, Սինգապուրն ու Սան Մարինոն, հաղորդում է «The Daily Mail»-ը:

Ցանկի վերջին հորիզոնականում Չադն է, որտեղ կյանքի միջին տեւողությունն ընդամենը 48,69 տարի է: