Ավստրալիայում այսօրվանից բլոր տեսակի ծխախոտները կվաճառվեն միանման տուփերով՝ առանց արտադրող ընկերության լոգոտիպերի: Գորշ ձիթապտղի գույն ունեցող տուփերը միմյանցից տարբերվում են միայն մարմնի վնասված օրգանների տարբեր լուսանկարներով, իսկ ծխախոտի տեսակի անվանումը նոր տուփերում գրված է միանման շատ փոքր տառերով:

Ծխախոտ արտադրող առաջատար համաշխարհային կոնցեռնները դժգոհ են իրերի նման դրությունից: Japan Tobacco International-ը, British American Tobacco-ն, Imperial Tobacco-ն եւ Philip Morris-ը դատական հայց են ներկայացրել, որտեղ պնդել են, որ նոր կանոնները հակասում են իրենց սեփականության սահմանադրական իրավունքին:

Ավստրալիայի բարձրագույն դատարանը մերժել են ծխախոտային ընկերությունների հայցը, բայց նրանք չեն հանձնվել՝ Կանբերայի դեմ իրենց վեճը տեղափոխելով միջազգային ասպարեզ; Այսպես, Հոնդուրասը, Դոմինիկյան հանրապետությունը եւ Ուկրաինան բողոք են ներկայացրել Առեւտրի միջազգային կազմակերպությանը, պնդելով, որ Ավստրալիայում ծխախոտի վաճառքի նոր կանոններնն անօրինականորեն խախտում են արտադրողների շահերը: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, բոլոր իրավաբանական ծախսերը, որոնք այդ երկրները կրում են դատաքննության շրջանակում, վճարում են ծխախոտային կոնցեռնները: