Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը համարում է, որ ռուսական ռուբլին կարող է ԱՊՀ տարածքում պահուստային տարածաշրջանային արժույթ դառնալ: Այս մասին նա հայտնել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի վ սուբոտու» հաղորդման ժամանակ:
Իվանովը պարզաբանել է, որ Մաքսային միության ներսում առեւտրի մի մասը կատարվում է ռուբլով, հետեւաբար, դոլարի եւ եվրոյի փոխանակման ռիսկերից խուսափելու հնարավորություն է ստեղծվում: Հենց դա է, ըստ Իվանովի, ռուսական տնտեսությունն ավելի կայուն դարձնում:
Իվանովը ենթադրել է, որ ապագայում բացի դոլարից եւ եվրոյից, պահուստային արժույթ կդառնան շվեյցարական ֆրանկը, անգլիական ֆունթը, ճապոնական իենը եւ չինական յուանը: Սակայն չինական արժույթի վերաբերյալ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարն ուղղում է մտցրել. «Յուանը դեռեւս ազատ փոխակերպվող արժույթ չէ, ուստի, ես կարծում եմ, որ այդ գործընթացը N թվով տարիներ կտեւի»:





























