Սլովենիայում նախագահի ընտրությունների երկրորդ օրվա նախօրեին երկրի մայրաքաղաք Սյուբլյանայում անկարգություններ են բռնկվել: Գազազած ցուցարարները փորձել են ճեղքել խորհրդարանի շենքը շրջապափած ոստիկանների շղթան: Նրանք ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել:
Ինչպես հարղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, քաղաքացիների դժգոհության պատճառը կառավարության վարած խիստ տնտեսական քաղաքականությունն է: Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը եւ մեղադրում նրան կոռուպցիայի մեջ: Միաժամանակ, իշխանությունները ստիպված են կրճատել պետական բյուջեն եւ բարձրացնել հարկերը՝ ռեցեսիայից խուսափելու համար:
Ինչպես հաղորդում է «Եվրանյուզը», բյուջետային տնտեսման քաղաքականության միջցառումներում ներառված են կենսաթոշակային տարիքի բարձրացում, աշխատանքային օրենսդրության ազատականացում եւ գործազրկության նպաստների կրճատում:
Հիշեցնենք, որ Սլովենիայում նախագահի ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել գործող նախագահ Դանիլո Թյիրքը եւ նախկին վարչապետ Բորուտ Պախորը: Այս ընտրությունների վրա է սեւեռված ողջ Եվրամիությունը, որովհետեւ այս փոքր բալկանյան երկիրը, ամենայն հավանականությամբ, կդառնա հաջորդ՝ 6-րդ երկիրը, որը ԵՄ-ից, ԱՄՀ-ից եւ Եվրոպայի եկնտրոնական բանկից օգնություն կստանա:





























