Էնրիկե Պենյա Նյետոն պաշտոնապես անցել է Մեքսիկայի նախագահի իր պարտականությունների կատարմանը: Պաշտոնակալման արարողությունը կայացել է Ազգային պալատում՝ հիմա արդեն նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի ներկայությամբ:
Ինչպես հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները, նոր նախագահը երդում կտա նաեւ Կոնգրեսի առջեւ, ինչպես նաեւ ելույթ կունենա հայրենակիցների եւ օտարերկրյա պաշտոնատար անձանց առջեւ:
Պենյա Նյետոն Մեքսիկայի նախագահ է ընտրվել այս տարվա հուլիսի 1-ին կայացած ընտրություններում: Ինստիտուցիոն-հղափոխական կուսակցության 46-ամյա թեկնածուն հավաքել է ընտրողների ձայների 38 տոկոսը: Այս կուսակցության ներկայացուցիչները 70 տարի շարունակ (1929-2000 թթ) զբաղեցրել են Մեքսիկայի նախագահի պաշտոնը, որից հետո այդ պաշտոնը զիջել են Ազգային գործողությունների կուսակցությանը:
Մեքսիկայի նոր նախագահն ունի 6 երեխա, նա ապրում է երկրորդ կնոջ հետ: Նյետոյի առաջին կինը մահացել է 2007 թվականին՝ էպիլեպսիայի նոպայի արդյունքում: 2010-ին Պենյա Նյետոն ամուսնացել է մեքսիկացի դերասանուհի Անխելիկա Ռիվերայի հետ, ով նկարահանվում է սերիալներում:





























