Ինտերնետում հայտնվել է սիրիացի ընդդիմադիրների կողմից անզեն անձանց հերթական կոտորածի տեսագրությունը։

Թուրքական Hurriyet-ը նշում է, թե ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Ուրֆա նահանգի դիմաց գտնվող սիրիական Ռեսուլայն ավանում։

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիացի ընդդիմադիրները, ովքեր ըստ պնդումների հանդիսանում են Ալ Կաիդային կից Ալ Նուսրայի զինված խմբավորման անդամներ, գետնին են պառկեցրել 10 անզեն մարդու։  Մարդկանցից մեկը խնդրում է զինյալին չկրակել՝ շեշտելով. «Աստված վկա է, որ մենք խաղաղության կողմնակից ենք»։

Այնուհետ սիրիացի զինյալը ավտոմատի կրակահերթով սպանում է գետնին պառկեցրած 10 հոգուն։