Վերջնական որոշման դեպքում երկուշաբթի հայտարարության տեսքով կտեղեկացվի`  ԲՀԿ  նախագահ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատվիրակության հետ մեկնելո՞ւ է Բրյուսել, թե՞ ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հարցին, թե ի՞նչի շրջանակներում են մեկնելու Բրյուսել եւ արդյո՞ք հրավեր են ստացել, նա պատասխանեց. «Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն երկուշաբթի: Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ  ԲՀԿ պատգամավորական խմբի Բրյուսել կատարելիք այցի վերաբերյալ  ծրագրի քննարկումները դեռ շարունակվում են: Վերջնական որոշման դեպքում այդ մասին երկուշաբթի ԲՀԿ լրատվական ծառայության կողմից հաղորդակցություն կտարածվի»: