Ջորջիա նահանգի համալսարանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Մեքսիկական ծոցը նավթից մաքրելու համար օգտագործված ռեագենտը կարող է նավթից առավել վտանգավոր լինել ծովային որոշ օրգանիզմների համար։
Հետազոտությունները ցույց են տվել, որ օվկիանոսի ջրի, նավթի եւ ռեագենի խառնուրդի թունավորվածության մակարդակը 52 անգամ գերազանցում է ջրի եւ նավթի խառնուրդի թունավորվածությունը։
Փորձարկումները ցույց են տվել, որ ռեագենտը մահացու է օվկիանոսում բնակվող միկրոօրգանիզմների համար։





























