Երկու բրիտանացի ծրագրում են նոր ռեկորդ սահմանել հարավաֆրիկյան Քեյփթաունից մինչեւ Լոնդոն ուղեւորությամբ: Ֆիլիպ Յանգն ու Փոլ Բրեյսը մտադիր են անցնել իրենց հայրենակից Ջեն Հեմսլիի կողմից 1983թ. սահմանած ռեկորդը, հաղորդում է «Autocar»-ը:
Հեմսլին նշված ճանպարհն անցել էր «Range Rover»-ով եւ Լոնդոն հասել 14 օր, 19 ժամում: Յանգն ու Բրեյսը պատրաստվում են նույն 14,6 հազ. կմ-ը կտրել 10 օրում: Այս նպատակի համար նրանք ընտրել են մոդիֆիկացված «Fiat Panda TwinAir»-ը:
Ճանապարհորդները նախատեսում են օրական անցնել 1600կմ առանց կանգառների` բացառությամբ լիցքավորվելու համար կանգառները: Նրանք կանցնեն Բոթսվանիայով եւ Եթովպիայով, հետո կկտրեն Լիբիան, Թունիսը, որն էլ նրանց դուրս կբերի Եվրոպա:





























