Իրանի կիբեր ոստիկանության ղեկավար, գնդապետ Սաեդ Շոկրիանը պաշտոնանկ է արվել  ընդդիմադիր բլոգեր Սաթր Բեհեշթիի` բանտում մահվան կապակցությամբ:

Պաշտոնական տեղեկտավության համաձայն` Շոկրիանն աշխատանքից ազատվել է «անփութության եւ իր ենթակաների նկատմամբ  ոչ բավարար վերահսկողության  համար», տեղեկացնում է  «France 24»-ը` վկայակոչելով իրանական ոստիկանությանը:

Բեհեշթիին մահացած էին գտել իր խցում նոյեմբերի 3-ին: Հաղորդվել էր, որ մահը վրա է հասել խոշտանգումների արդյունքում:

Կատարվածի հետ կապված ձերբակալվել էր 7 մարդ, որոնք կարող էին մասնակցություն ունենալ նրա մահվան մեջ: