Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դեկտեմբերի 1 -ին Թբիլիսիում հանդիպել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության` Սորոսը Վրաստան է  ժամանել նախօրեին եւ ցանկություն հայտնել հանդիպել նոր ղեկավարության հետ, տեղեկացնում է  «Ինտերպրեսնյուզը»: Հանդիպումը կայացել է Իվանիշվիլիի բիզնես կենտրոնում, որին մասնակցել է նաեւ խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին:

«Իվանիշվիլին եւ Սորոսը խոսել են Վրաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման մասին: Խոսվել է նաեւ Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպման մասին, որին մասնակցելու է նաեւ Վրաստանի վարչապետը»,-ասված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: