Ճապոնիայում «Fujitsu» ընկերությունը տնային կենդանիների եւ հատկապես շների համար նախատեսված անսովոր սարք է ներկայացրել, որը կոչվում է  «Wandant Dog Pedometer»: Այն յուրօրինակ  սքաներ է, որն արձանագրում է  կենդանու ցանկացած գործողություն եւ շարժում, տեղեկացնում է  Ferra.ru-ն:

Սարքը հնարավոր է կախել շան վզնոցից  եւ հետեւել ոչ միայն նրա գործողություններին, այլ ներքին վիճակին: Այդ տվյալները  կուտակվում են եւ գրաֆիկի տեսքով  փոխանցվում համակարգչին կամ սմարթֆոնին: Wandant-ում հնարավոր է բեռնել կենդանու լուսանկարները եւ անգամ գրանցել նրա ռեկորդներն ու ձեռքբերումները:

«Wandant Dog Pedometer»-ը հագեցած է երեք առանցքային աքսելերոմետրերով, մարտկոցի ժամկետը մոտ  4  ամիս է: Տվյալները կարող են պահպանվել մինչեւ 14 օր:

Օնլայն ծառայության օգտագործման  համար առաջին տարին անվճար է, իսկ  հետո ` մոտ 5  դոլար ամսական: