«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը խոսել է Պատժի իրագործման, փորձարկման եւ իրավական օգնության նախարարի օգնականի հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին հանդիպելու նախարարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ նախարարի հետ պատրաստվում է քննարկելու երկու հարց: Առաջինը վերաբերում է «Էնվեր» գործին: Դրա շրջանակներում մի քանի հայ էր ձերբակալվել` որպես «ռուս լրտեսներ», սակայն Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ իրենք մի քանի մանրամասներ գիտեն, որոնք ցանկանում են ներկայացնել նախարարին, եւ հույս ունեն, որ դա կազդի նրանց ներկայացված մեղադրանքների վրա: «Մենք կասկածներ ունենք, որ այնտեղ չկան բավարար ապացույցներ»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրը վերաբերում է ջավախահայ քաղաքական գործիչ, 2009թ. ապրիլի 7-ին ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված:Առոնդլ Ստեփանյանը ցանկանում է հանդիպել Վահագն Չախալյանի հետ, առայժմ այլ մանրամասներ չի հաղորդվում: 

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, հոկտեմբերի վերջին վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ Թբիլիսիում ձերբակալվել է 20 մարդ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է «Էնվեր» գաղտնանունով գործողության մասնակից «ռուս լրտեսների» անունները: Ներկայումս անազատության մեջ է 13 մարդ, որոնցից 4-ը՝ Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պյոտր Դեւշիրաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը ՌԴ քաղաքացիներ են, 9-ը՝ Վրաստանի: