Սոչիի կենդանաբանական այգում հովվաշունը որդեգրել է վագրի ձագերին, որոնց նրանց մայրը լքել էր: Հիմա վագրի ձագերը մեծանում են շնիկների հետ միասին, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին:»

Բագիրա մականունով վագրը նոյեմբերին երեք ձագ է ունեցել, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է նրանց կերակրել: Աշխատակիցներն սկսել են ստնտու փնտրել եւ գտել են շվեյցարական սպիտակ Թալի հովվաշանը:

Նա անմիջապես ընդունել է փոքրիկ վագրի ձագերին: Արդյունքում հովվաշունը կերակրում է իր ինը ձագերին եւ երեք կատվազգիներին: Երբ վագրերը մի փոքր մեծանան, նրանց կտեղափոխեն Մոսկվա եւ կհանձնեն կրկեսին: