Հայաստանի սպառողների ասոցիացիան՝ սպառողների շահերից ելնելով՝ նախաձեռնում է այցելությունների շարք՝ Հայաստանի թռչնաֆաբրիկաներ: 

Նպատակը լրատվամիջոցների միջոցով սպառողներին տեղական արտադրության պայմաններին ծանոթացնելն է, ինչը թույլ կտա հստակ պատկերացում կազմել պատրաստի արտադրանքի որակի եւ բաղադրության մասին:

Թռչնամսին եւ ձվին՝ որպես լայն սպառվող եւ արագ փչացող ապրանքին, ամեն կասկածելի դեպք ավելի խոցելի է դարձնում: Գնի ցանկացած տատանում կամ ժամկետանց ապրանքի հայտնաբերում առաջացնում է անհանգստություն եւ կասկածանք:

Իրազեկվածության բարձրացման նպատակով՝ Ասոցիացիան կոչ է անում հանրապետության թռչնաֆաբրիկաներին արձագանքել նախաձեռնությանը եւ ընդունել այցելություններ՝ լրատվամիջոցների եւ սննդի անվտանգության ոլորտի մասնագետների կազմով:

Ս. թ. դեկտեմբերի 5-ին կկայանա առաջին այցելությունը՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»:

Ասոցիացիան ցանկացողներին խնդրում է գրանցվել մինչեւ դեկտեմբերի 4-ը՝ ժամը 18.00-ը: