Մեքսիկայում նախօրեին նախագահ Էներկե Պենա Նիետոյի երդմնալակության արարողության ժամանակ եւ դրանից հետո տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 100 մարդ է տուժել, տեղեկացնում է մեքսիկական «Informador» կայքը` վկայակոչելով Մեխիկոյի քաղաքապետ Մարսելո Էբրարդային:

Վիրավորների թվում կան ինչպես ցուցարարներ, այնպես էլ ոստիկաները: Ցուցարարներին կանգնեցնելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել եւ գործի դրել ջրցան մեքենաները: Առնվազն 29 մարդ հոսպիտալացվել է:

Բացի այդ,  92 ցուցարար ձերբակալվել է: Քաղաքապետն ասել է, որ անկարգությունների հրահրողներն արդեն  հայտնի են եւ անպատիժ չեն մնա:

Մեխիկոյի դատախազ Հեսուս Ռոդրիհեսը հայտարարել է, որ ագրեսիվ գործողություներ են հրահրել անարխիստները: Դտախազությունը պարզում է, թե ուրիշ ինչ խմբավորումներ են մասնակից եղել դրանց: