Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում գտնվող ամերիկյան բազայի դարպասների մոտ 12 դիակ է հայտնաբերվել «Թալիբանի» գրոհից հետո: Վկայակոչելկով տեղի ոստիկաններին` Reuters-ը տեղեկացնում է, որ նրանք ինչպես թալիբներ, այնպես էլ ՆԱՏՕ-ի զինծառայողներ են եղել:
Կորուստները ճշտվում են: Որոշ տվյալներով` սպանվածերից հինգը աֆղանական զինվորական համազգեստով են, սակայն հայտնի է, որ թալիբները հաճախ են զինվորական համազգեստ օգտագործում իրենց գրոհների ժամաակ:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս բոլոր հարձակվողները ոչնչացվել են, ՆԱՏՕ-ի մի քանի զինվորներ վիրավորվել են, սակայն աղբյուրը կոնկերտ թիվ չի նշել:





























