Համակարգչային «McAfee» հակավիրուսի հեղինակ Ջոն Մաքաֆին ձերբակալվել է Բելիզ-Մեքսիկա սահմանին` հարեւանին սպանելու կասկածանքով, նշվում է նրա պաշտոնական բլոգում:
Բրիտանացի ծրագրավորողին ցանկանում են հարցաքննել որպես վկա` նրա հարեւան Գրեգորի Ֆոլի սպանության գործով, հաղորդում է Associated Press-ը: 52-ամյա Ֆոլին մահացած էին գտել Ամբերգրիս Կայե կղզու իր տանը նոյեմբերի 11-ին: Ֆոլի տնից անհետացել էին հեռախոսն ու նոութբուքը:
Նախնական տվյալներով` Մաքաֆիի եւ Ֆոլի միջեւ վիճաբանություն է եղել. վերջինս բողոքել էր, որ Մաքաֆիի շունը չափազանց բարձր է հաչում:Մաքաֆին ավելի վաղ հայտնել էր, որ Ֆոլի մահվան հետ ոչ կապ չունի: Նշվում է, որ 2012թ. մայիսին Բելիզի ոստիկանությունը Մաքաֆիին ձերբակալել էր ապօրինի զենք եւ թմրամիջոցներ պահելու կասկածանքով, սակայն ավելի ուշ մեղադրանքը հանվել էր:



























