Ֆիլիպինների իշխանություններն ու  ռազմածավային ուժերը լիակատար պատրաստվածության վիճակի են բերվել` «Պաբլո» թայֆունի մոտենալու հետ կապված:

Սպասվում է, որ այս տարվա մեջ  արդեն 16-րդ թայֆունը Ֆիլիպինների ափերին կհասնի առաջիկա գիշերը կամ երկուշաբթի առավոտյան:Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով` թայֆունի կենտրոնում քամու արագությունը ժամում 185 կմ է, այն ժամում 22 կմ արագությամբ շարժվում է  դեպի հյուսիս –արեւմուտք: