Եգիպտոսի նախագահ Մուրսիի կողմնակիցների բողոքների պատճառով երկրի սահմանադրական դատարանը հետաձգել է նստաշրջանը, որում քննարկվում էր օրենսդիր ասամբլեայի լիազորությունների հարցը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոյեմբերի 22-ին հրապարկված նախագահի նոր հռչակագրով, ասամբլեայի գործունեությունը պաշտպանված է ցանկացած ատյանի դատարանի որոշումով: Սահմանադրական դատարանի որոշումը կհակասեր նախագահական հռչակագրին:Նախօրեին նախագահ Մուհամեդ Մուրսին հայտարարել էր, որ երկրի նոր սահմանադրության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե տեղի կունենա դեկտեմբերի 15 –ին:




























