Բոլիվիայում ավտոբուս է շրջվել, յոթ մարդ զոհվել է, ավելի քան 30-ը վիրավորվել, հաղորդում են տեղական իշխանությունները:
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Սուկրեից ոչ հեռու: Ավտոբուսը, որում գտնվել է 50 մարդ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Պատճառներն ու հանգամանքները պարզվում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


























