Ամերիկացին բանկ է թալանել` բանտից դուրս գալուց 55 րոպե հետո, հաղորդում է The Register-Guard-ը: Քրիստոֆեր Ֆրանկլին Ուիվերը, ով դատապարտվել է սեռական ոտնձգության համար, բանտից դուրս է եկել նոյեմբերի 29 –ին, ժամը 11 –ին 31 դատապարտյալների հետ:
Զանգվածային ազատ արձակումը կապված է եղել տեղական իշխանությունների կողմից բանտի ֆինանսավորման կրճատման հետ: Հիմա բանտը 500 մարդու փոխարեն կարող է միայն 135 բանտարկյալ պահել, գրում է «Լենտան»:Ուիվերը հայտնվելով ազատության մեջ, ուղեւորվել է «Pacific Continental Bank», կողոպտել այն եւ ձերբակալվել ժամը 11:55-ին: Չի հստակեցվում, թե ինչ գումար է գողացել, գրում է ABC News-ը:

























