Նապոլեոն I Բոնապարտի  նամակը, որում նա հայտնում է Կրեմլը  ոչնչացնելու իր ծրագրերի մասին, Ֆրանսիայում աճուրդով վաճառվել է  150 հազ. եվրոյով:

Սկզբում Նապոլեոնի նամակը  փորձագետների կողմից գնահատվել է 10-15 հազ. եվրո, սակայն վերջնական գինը նշանակալի գերազանցել է նախնական թիվը:

«Ես Կրեմլը  կպայթեցնեմ 22-ին, առավոտյան ժամը երեքին»,-ասում է Նապոլեոնը նամակում, որը թվագրվում է  1812թ.  հոկտեմբերի  20 –ին: Այդ նամակով Նապոլեոնը իր պլանների մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարին: