Արմատական «Բոքո հարամ» խմբավորման անդամները Նիգերիայի հյուսիս-արեւելքում հարձակվել են բնակավյրերից մեկի վրա եւ խողխողել 10 քրիստոնյայի:
Գրոհայինները քրիստոնեական թաղամաս են ներխուժել գիշերը, երբ բնակիչների մեծ մասը քնած էր: Զինված իսլամիստները մորթել են իրենց զոհերին, հետո այրել նրանց տները:
Բացի դրանից, դեկտեմբերի 2-ին «Բոքո Հարամի» գրոհայինները այրել են քրիստոնեական երեք եկեղեցի եւ ոստիկանական բաժանմունք: Ըստ տեղի բնակիչների` հարձակման զոհ է դարձել երկու ոստիկան, հայտնում է lenta.ru-ն:
«Բոքո Հարամ» խմբավորումը Նիգերիայի հյուսիսում շարիաթի օրենքներով պետության ստեղծման կողմնակից է: Կառավարության դեմ ակտիվ զինված պայքար գրոհայինները սկսել են 2010թ.-ից: Նրանց զոհ է դարձել 1000 մարդ, սպանություններից 700-ն իրագործվել է 2012 թ.-ի սկզբից:


























