Wikileaks կայքին տեղեկություններ հաղորդող Բրեդլի Մենինգի դատը տեղի կունենա մարտին: Այդ մասին հայտարարվել է դեկտեմբերի 2-ին` նախնական լսումների ժամանակ:  Դատը պետք է կայանար 2013 թ. փետրվարի 4-ին, սակայն դատավորին  անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, որպեսզի ուսումնասիրի մեղադրող կողմի եւ պաշտպանության բոլոր միջնորդությունները, հայտնում է  gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Մենինգի գործով մինչդատական լսումների վերջին փուլն սկսվել է նոյեմբերի 29-ին: Այդ օրը մեղադրյալն առաջին անգամ ելույթ է ունեցել դատարանում` պատմելով  Վիրջինիայի ռազմակայանի բանտում իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, որտեղ նա գտնվել է 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ.:

Մենինգը Իրաքի ռազմական գործողության ընթացքում ռազմական վերլուծաբան է աշխատել, նա ձերբակալվել է 2010 թ. մայիսին:

Մեղադրվում է WikiLeaks կայքին ռազմական գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեջ: Այդ տեղեկություններից է 2010թ. հրապարակված Reuters-ի լրագրողներին ուղեկցող ամերիկյան ուղղաթիռից գնդակահարելու տեսագրությունը, երբ սպանվել էր տասնութ մարդ: Եթե Մերիլենդ նահանգի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի լրտեսության եւ թշնամուն օգնելու մեջ, նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Ընդհանուր առմամբ, շարքայինի դեմ 22 հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել: