Հյուսիսային Կալիֆոռնիայում արդեն քանի օր տեղացող անձրեւների պատճառով հունից դուրս են եկել երկու գետ` Նապան եւ Ռաշն-ռիվերը (Ռուսական գետ): Հեղեղման հետեւանքով 5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: 

Սպասվում է, որ առաջիկա օրերին ջուրը կարող է  հեղեղել նաեւ Գերնեւիլ եւ Տրակի քաղաքները: Ներկայումս այդ քաղաքների բնակիչները եւ փրկարարներն ավազով պարկերից պատնեշներ են կառուցում: Տարհանման են պատրաստվում ավելի  քան 16 հազար մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2005 եւ 2006 թթ.  այդ երկու գետերը տեւական անձրեւների պատճառով արդեն դուրս եկել էին հուներից: Այն ժամանակ ջուրն ավերել էր մի քանի հազար բնակելի տներ: Տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվել էին: