Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Թուրքմենստան:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մեկնում է մասնակցելու դեկտեմբերի 4-ին Աշգաբադում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: