Դեկտեմբերի 2-ին, ժամը 20.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Երեւանի Նուբարաշեն 18 փողոցի թիվ 1 տան բնակիչներ` 1994 թ. ծնված Նունե Դեբատյանը եւ 1978 թ. ծնված Քնարիկ Գատիկյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 1956 թ. ծնված Թամարա Գատիկյանը` «Արմենիա» բժշկական կենտրոն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծայրության:




























