ՀՀԿ խորհրդի անդամներ Արտակ Զաքարյանը եւ Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն «Եվրասիական ինտեգրացիան 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական ֆորում աշխատանքներին:
ՀՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆորումի շրջանակներում կանցկացվեն Եվրասիական ինտեգրման տարբեր ասպեկտներին առնչվող քննարկումներ՝ մասնավորապես միջկուսակցական գործակցության, երիտասարդության դերակատարության, ինֆորմացիոն, ռեգիոնալ, մունիցիպալ համագործակցության վերաբերյալ:
Ֆորումի լիագումար նիստի աշխատանքներին նախատեսվում է Եվրասիական տարածաշրջանի երկրների հասարակական-քաղաքական բարձրաստիճան պաշտոնական ներկայացուցիչների եւ դիվանագետների մասնակցությունը:




























