Նոր տարվանից Վատիկանի բոլոր աշխատակիցները պետք է ունենան ինքնությունը հաստատող միկրոչիպով քարտեր, որոնց շնորհիվ ցանկացած պահի հնարավոր կլինի իմանալ դրանց տիրոջ գտնվելու վայրը:
Ըստ փորձագետ Անդրեա Տորնիելիի` կիրառվող խիստ միջոցները Vatileaks-ի սկանդալի հետեւանքն են, երբ Հռոմի Բենեդիկտոս XVI պապի անձնական սենյակից նրա նախկին օգնական Պաոլո Գաբրիելեն, որն այժմ մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտված, գաղտնի փաստաթղթեր էր գողացել:
Միջադեպից հետո անվտանգության միջոցառումներն ավելի էին խստացվել, Սուրբ աթոռը նոր, ավելի խիստ կանոններ էր սահմանել: Մասնավորապես, անձնական քարտուղարների գրասենյակները հայտարարվել են փակ գոտիներ: Խստացվել է նաեւ փաստաթղթերի վերահսկումը:




























