Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին մեկօրյա այցով կլինի Թուրքիայում` մասնակցելու ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստին: Պուտինը հանդիպում կանցկացնի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահ Գյուլի հետ: Կողմերը կքննարկեն երկու երկրների հարաբերությունները, իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, այդ թվում Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերը եւ իրադրությունը Սիրիայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Պուտինի օգնական Յուրի Ուշակովին:

Նույն օրը Պուտինը Թուրքիայից կվերադառնա Ռուսաստան: Որոշ տվյալներով Սոչիում Պուտինն ընդունելու է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյին: Դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահը Աշգաբադում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:

Դեկտեմբերի 12-ին Պուտինը ամենամյա ուղերձով կդիմի Ռուսաստանի Դաշնային ժողովին: