ԱՄՆ-ում տարվա ամենաժողովրդական անունների ցուցակը գլխավորում են Էյդենը եւ Սոֆյան: Johnson and Johnson ընկերության ուսումնասիրությունն արվել է այս տարի ԱՄՆ-ում ծնված 450 հազար երեխաների անունների հիման վրա: Անսովոր անունները տալու միտումը ԱՄՆ-ում նվազում է: Ծնողները ձգտում են երեխաներին տալ ազգականների, ընկերների անունները: Երկրորդ տեղում են Անաստեյշին է եւ Գրեյը, որոնք բրատանացի կին գրող Է.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ բեստսելերի հերոսներն են:

Անցնող տարում մեծ ժողովրդականություն են վայելել նաեւ «Դաունթաունի աբբայությունը» հեռուստասերիալի հերոսներ Էդիթի, Սիբիլի, Կորայի, Իզաբելի, Վայոլետի, Դեյզիի կանացի անունները եւ Մեթյու,Չառլի, Ռիչարդ Ջոն տղամարդու անունները, հաղորդում է Vesti.ru-ն: