Պենտագոնը մտադիր է ստեղծել իր սեփական հետախուզական ծառայությունը, որը կմրցակցի ԿՀՎ-ի հետ: Այդ նպատակով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է իր գործակալների ցանցը:

Ըստ The Washington Post թերթի տվյալների` ԿՀՎ-ի հետ հաջող մրցակցելու համար Պենտագոնը ցանկանում է իր օպերատիվ աշխատակիցների թիվը ավելացնել մինչեւ 1600-ի: Նրանք կաշխատեն մոլորակի տարբեր անկյուններում՝ որպես դիվանագետներ, գործարարներ եւ գիտնականներ: 

Ցանցի ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ փոխվել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության շահերը: Երկրի ռազմական ղեկավարությունը նախատեսում է հետեւել Աֆրիկայում իսլամիստների գործողություններին, Իրան եւ Հյուսիսային Կորեա զենքի արտահանմանը, ինչպես նաեւ Չինաստանի բանակի արդիականացմանը: Ռազմական հետախուզությունը նոր բարեփոխման համար նախնական կստանա 100 միլիոն դոլար, հայտնում է ՆՏՎ-ն:  

Պենտագոնի մտադրությունները կապում են պաշտպանության գործող նախարար Լեոն Պանետայի անձնական սկզբունքների հետ: Նրա նախորդ պաշտոնը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնն էր: