Կահիրեում Հայաստանի դեսպանատունն օժանդակում է Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմինները հայրենիք տեղափոխելու հարցում: Դեսպանությունը կաջակցի փաստաթղթերի ձեւակերպման խնդիրներով, NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ԻԼ-76 բեռնատար ինքնաթիռը կործանվել էր նոյեմբերի 30-ին Բրազավիլի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Մոտ 30 զոհվածների մեջ են նաեւ անձնակազմի յոթ անդամները, այդ թվում Հայաստանի հինգ քաղաքացիներ: Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը կործանվել է կայծակի հարվածի հետեւանքով:

Զոհված հայ օդաչուներն են Վարազդատ Բալասանյանը, Արա Թովմասյանը, Թադեւոս Հովհաննիսյանը, Անդրանիկ Գեւորգյանը եւ Էդգար Ավետյանը: