Չինաստանի Պեկին-Կունմին արագընթաց մայրուղում բախվել են ավելի քան 100 մեքենաներ: Ըստ նախնական տեղեկության` զոհվել է մեկ մարդ, եւս վեցը վիրավորվել են: Փրկարարները դեռեւս չեն կարող ասել տուժածների ճշգրիտ թիվը, քանի որ նրանց չի հաջողվում հասնել ամենաշատ տուժած մեքենաներին:
Վթարը տեղի է ունեցել մառախուղի պատճառով, սկզբում բախվել են երկու մեքենաներ, հետո նրանց են բախվել մյուսները: Արդյունքում մայրուղին վերածվել է մեծ «մեքենաների ջարդոնի վայրի»:
Երթեւեկության մյուս մասնակից մեքենաները, լսելով վթարի մասին, նվազեցրել են արագությունը, եւ այժմ ճանապարհին բազմակիլոմետրանոց խցանում է: Երթեւեկությունը գրեթե ամբողջովին կաթվածահար է եղել, հայտնում է ՆՏՎ-ն:
Ըստ «Ինտերֆաքսի» տեղեկության` այժմ Չինաստանի որոշ շրջաններում ձնաբքի վտանգի պատճառով ազդարարվել է վտանգի բարձրագույն` «կարմիր» աստիճան:



























