Դեկտեմբերի 2-ին, ժամը 01.10-ին,  ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում  հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան  գազով լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է, ինչի  հետեւանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:

Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: