Իրանի Հեղափոխական դատարանի որոշմամբ նախօրեին մահապատժի են դատապարտվել դեկտեմբերին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի 11 մասնակիցներ:
Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը դատապարտվածներից 2-ը՝ Մուհամեդ Ռեզա Ալի Զամանին եւ Արա Ռահմանիպուրը գլխատվել են այսօր՝ հունվարի 28-ին:
Մյուս 9-ը դատապարտյալների նկատմամբ սպասվում է Վճռաբեկ դատարանի որոշումը: Դատապարտյալները մեղադրվում են Իրանի իսլամական վարչախումբը տապալելու փորձի եւ երկրին վնաս հասցնող ռազմական խմբավորումներին մասնակցելու մեջ:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվել էին 8 հոգի: Միջազգային գործակալություններն ու ընդդիմությունը հաղորդում էին 15 զոհերի եւ 550 ձերբակալվածների մասին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ հակակառավարական ցույցերը նախաձեռնել են Իսրայելն ու ԱՄՆ-ը:




























