Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վարչապետի եւ կառավարության հեռացման մասին հրամանագիր է ստորագրել: 

Նախագահի հրամանագրով՝ վարչապետին հանձնարարված է շարունակել լիազորությունները նախքան նոր կառավարություն ձեւավորելը, հայտնում  է ՈՒՆԻԱՆ-ը:

Հիշեցնենք, Ուկրաինայում հոկտեմբերի 28-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն մի շարք նախարարություններ ընդգրկվել են խորհրդարանի նոր կազմում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրիանայի վարչապետ Նիկոլայ Ազարովը նախագահին ներկայացրել էր կառավարության՝ ժողովրդական պատգամավորների կողմից ընտրված անդամներին պաշտոնից ազատելու դիմումը: Ազարովը նաեւ իր հրաժարականի դիմումն էր  ներկայացրել: